National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.12.2016
ՀՀ ԱԺ նախագահն Ամանորին ընդառաջ այցելել է Գավառի մանկատուն
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Խորհրդարանի ղեկավարին ջերմությամբ ու սիրով դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը:

Գալուստ Սահակյանը շրջել է մանկատանը, ծանոթացել շենքային պայմաններին, կահավորմանը, հետաքրքրվել երեխաների առօրյայով: Խորհրդարանի ղեկավարը խոսել է մանկատան անձնակազմի եւ սաների հետ՝ փորձելով պարզել, թե իր իրավասության շրջանակում ինչպես կարող է աջակցել մանկատանը:

Այցի ավարտին մանկատան սաները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ողջունել են խորհրդանշական տոնական հանդեսով:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է երեխաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել է անսպառ հաջողություններ եւ երազանքների իրականացում:

Նշենք, որ ԱԺ նախագահի հիմնադրամից մանկատանը տրամադրվել է 1 միլիոն դրամ, կենցաղային տեխնիկա, իսկ մանկատան սաները խորհրդարանի ղեկավարից ստացել են նաեւ ամանորյա նվերներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am